tert.am։ Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Կարեն Միրզոյանը Արցախի նախկին ԱԳ նախարարն է:
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
comment.count (0)