Վայոց ձորի մարզպետը հայտնել է, որ մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ, սահմանային բնագծերի փոփոխություններ չկան
23:45 - 13 դեկտեմբերի, 2020

Վայոց ձորի մարզպետը հայտնել է, որ մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ, սահմանային բնագծերի փոփոխություններ չկան

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հայտնել է, որ մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ, սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։
 
«Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։ ՀՀ սահմանները պահպանվում և վերահսկվում են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից:
 
Լրատվամիջոցներին կոչ ենք անում անհարկի խուճապ չառաջացնել հանրության շրջանում և զերծ մնալ մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա:
 
Ավելի վաղ Սյունիքի մարզպետարանը հերքել էր տարածվող լուրերը, թե թշնամին հարձակման է անցել Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել