armenpress.am: Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է ստացվող տեղեկություններն այն մասին, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրներ կան: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ խնդիրներ են առաջացել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ, որոնք քաղաքապետարանը հնարավորինս արագ փորձում է լուծել: «Տեխնիկական խնդիր է: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ կապված խնդիրներ են առաջացել: Լրացուցիչ պարզաբանում կներկայացնենք: Այս պահին հնարավորինս արագ կփորձենք լուծել խնդիրը»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ որոշ երթուղիների աշխատանքը մասամբ վերականգնվել է:
Նա նաև հայտնեց, որ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված խնդիրներ կան ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանում:
Անդրադառնալով տեղեկություններին, թե որոշ երթուղիների վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Կարապետյանը նշեց, որ նման տեղեկություն ինքը չունի, ընդամենը վառելիքի մատակարարման հետ կապված խնդիր է, որը քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագ կարգավորել:
comment.count (0)