ԼՂ-ում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունը չի մեկնարկել Ադրբեջանի համաձայնությունը չլինելու պատճառով. ՄԱԿ-ի խոսնակ|1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին հարցին: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղում, ինչպես աշխարհի բոլոր վայրերում է:

 
Դյուժարիկն ընդգծել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնության բացակայության պատճառով: «Մենք հույս ունենք, որ առաջիկայում մենք այդ հարցում առաջընթաց կտեսնենք»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն