tert.am: ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելը Պաղեստինի հետ հակամարտությունում ինքնապաշտպանության իրավունք ունի, ինչի համար կապահովի նրա ռազմական գերազանցությունը:
Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում:
Նշվում է՝ Պենտագոնում կայացած հանդիպման ժամանակ Իսրայելի ՊՆ քաղաքական և ռազմական վարչության տնօրեն Զոարա Պալտին և ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Կոլլը «դատապարտել են իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ իրականացված ահաբեկչությունները և ընդգծել Միացյալ Նահանգների աջակցությունն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին», - ասվում է ամերիկյան պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Կոլլն ընդգծել է «ԱՄՆ Պաշտպանության նախարարության շարունակական աջակցությունը Իսրայելի որակյալ ռազմական գերազանցություն», ինչպես նաև ամերիկյան վարչակազմի հույսը խաղաղության վերականգնման հարցում:
comment.count (0)