Քոչարյանն ու Սարգսյանը ձեւական էին բանակցում, իսկ Փաշինյանը խելագարի համառությամբ մերժեց արժանապատիվ խաղաղությունը․ Զուրաբյան |aravot.am|
13:03 - 16 մայիսի, 2021

Քոչարյանն ու Սարգսյանը ձեւական էին բանակցում, իսկ Փաշինյանը խելագարի համառությամբ մերժեց արժանապատիվ խաղաղությունը․ Զուրաբյան |aravot.am|

aravot.am: Այն, ինչ ունենք այսօր, ազգային ողբերգություն է։ Ժանտախտի մեջ իշխանության համար կռիվ տվող զարհուրելի խաղաքական վերնախավ։ Պետությունը մահացու սպառնալիքների առաջ է, եւ պետության թուլացումը հրավիրում է արտաքին ագրեսիա։ Մեր պետության թուլացման ավելի վառ ապացույց, քան այս օրերին է կատարվում, հնարավոր չէ գնել։ Այս մասին «Հայ ազգային կոնգրեսի» համագումարում այսօր հայտարարեց կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ 

«250 ադրբեջանցիներ զբոսնելով կարող են գրավել ՀՀ տարածքը, իսկ ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ «ֆեյսբուքից» դուրս գալ, դիմադրել ագրեսորի գործողություններին։ Պարզվեց, որ ոչ միայն տեղում սահմանապահներ ու բանակ չունենք, այլեւ առաջին կուրսեցու գրագիտություն, որպեսզի պատշաճ դիվանագիտական ընթացակարգով դիմեին ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին։

Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ ոսկերչական արտաքին քաղաքականությամբ ձեռքբերված փայլուն հաղթանակների բարձունքից գլորվեցինք պետության քայքայման այսօրվա ճահիճը»,- ասաց նա։

Լեւոն Զուրաբյանի խոսքով․ «Պատասխանը պարզ է։ Ղարաբաղյան շարժումը եւ դրա կողմից ստեղծված իշխանությունը հաղթեց, որովհետեւ ի սկզբանե որդեգրել էր քաղաքական ճիշտ արժեհամակարգ՝ սեփական ուժերի ապավինում, ազգային շահերի այնպիսի ձեւակերպում, որը համահունչ է ժամանակակից աշխարհաքաղաքական պահանջներին։ Պետք է վերջապես գիտակցել՝ պետությունը բռնեց պարտության ճանապարհը, երբ որդեգրեց ոչմիթիզականության արկածախնդրական դիրքորոշումը եւ ուզեց աշխարհից ստանալ ավելին, քան աշխարհը կամենում էր։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձեւականորեն բանակցում էին կարգավորման համար, բայց այնպիսի անիրատեսական եւ առավելապաշտական պահանջներ էին ներկայացնում, որոնք չունեին երբեւէ խաղաղ կարգավորման հիմք դառնալու հեռանկար։ Ոչմիթիզականության ճանապարհով հայոց ղեկավարներից ամենահեռուն գնաց Փաշինյանը։ Կարծում եմ՝ ՔՊ-ի նախընտրական կարգախոսը լավ չեն ձեւակերպել, պետք է լիներ՝ «ապագա կար»»։ 

Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ․ «Խելագարի համառությամբ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով ադրբեջանաթուրքական ջարդարար մեքենան՝ մերժեց արժանապատիվ խաղաղության հնարավորությունը 2019, 2020թթ․, նաեւ պատերազմի առաջին օրերին։ Այնպես որ, ինչքան էլ փորձի արդարանալ, չի ստացվելու»։

Ավելի մանրամասն կարդացեք Aravot.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել