armtimes.com: Վերջին ժամերին Իսրայելի բանակը վերջին 7 օրվա մեջ ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով կան զոհեր:
Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հստակեցնելով, որ մի քանի ժամում Գազայի հատվածի ուղղությամբ միաժամանակ 150 ավիահարված է հասցվել, որից միայն 50-ը՝ ուղիղ Գազային:
Վաղ առավոտից բազմաթիվ պաղեստինցիներ են տեղափոխվում հիվանդանոցներ, վիրավորների թիվը գերազանցում է հարյուրը, փրկրարական խմբերն ավերված շինությունների տակ որոնում են ողջ մնացածների:
Al Arabiya հեռուստաալիքն էլ հայտնում է, որ Իսրայելը ճշգրիտ հրթիռային հարված է հասցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ղեկավարներից Յախ Սինվարի, ինչպես նաև նրա տեղակալի՝ Հալիլ ալ-Հայիի տներին։ 2 տունն էլ հարվածի հետևանքով փլուզվել են, սակայն հայտնի չէ՝ պաղեստինցի պաշտոնյաները եղե՞լ են, արդյոք, տներում:
Իսրայելի քաղաքներում էլ այս գիշեր կրկին հնչեցել են օդային տահնապի ազդանշաններ: Պաղեստինի տարածքից արձակված հրթիռները կանխող ՅՕՊ համակարգով պայմանավորված, Իսրայելի երկինքը ողջ գիշեր լուսավորվել է պայծառ բռնկումներով: Հրթիռներն ուղևորվել են Աշդոդի և Թել Ավիվի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը գործել է անդադար:
«Իսրայելը գտնվում է ահաբեկչության տակ: Այս հրթիռներից յուրաքանչյուրը ահաբեկչություն է: Վերջին հինգ օրվա ընթացքում 10 իսրայելցի է սպանվել», - ասել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը:
Աշկելոն, Յեհուդ, Լոդ իսրայելական քաղաքները դառրձել են հիմնական թիրախներ: Վերջին մի քանի օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի մարտական թևը նրանց ուղղությամբ արձակել է շուրջ երկու հազար հրթիռ: Ի պատասխան, իսրայելական զինուժը Գազայի հատվածում խոցել է ավելի քան 600 թիրախ:
ՀԱՄԱՍ-ի գումարտակներից մեկի հրամանատարի եւ իսլամիստական շարժման Քաղբյուրոյի ղեկավարների բնակատեղիների գնդակոծության արդյունքում զոհվել են նաեւ խաղաղ բնակիչներ:
Վերջին տվյալների համաձայն՝ պաղեստինյան կողմից զոհ է դարձել շուրջ 150 մարդ, այդ թվում ՝ գրեթե 40 երեխա:
Այս ամենն այսպես են բացատրում Իսրայելի Պաշտպանության ուժերը. «Ամեն ոք, ով եղել է Գազայում, գիտի, որ ահաբեկիչներին իրենց ենթակառուցվածքներից և խաղաղ բնակչությունից բաժանելը գրեթե անհնար է. Բնակարանները սովորական գրասենյակային շենքերում են, անպես որ, մեզ համար շատ դժվար է խոցել միայն ռազմական թիրախները»:
Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ը։
comment.count (0)