Խոսրով Հարությունյանը Ոստիկանության բաժնից ազատ արձակվեց․ փաստաբան
22:37 - 17 մայիսի, 2021

Խոսրով Հարությունյանը Ոստիկանության բաժնից ազատ արձակվեց․ փաստաբան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Ոստիկանության բաժնից ազատ արձակվեց։ Այս մասին տեղեկացրեց Հարությունյանի փաստաբան Դավիթ Ավագյանը։

«Խոսրով Հարությունյանն այսօր Ազատության հրապարակում ներկա է գտնվել հավաքի։ Այդ հավաքի ընթացքում մեկ անձ սադրել է, իրեն անպարկեշտ է պահել, հայհոյանքներ էր հնչեցրել։ Խոսրով Հարությունյանն էլ փորձել է հանդարտեցնել, նա հրել է Հարությունյանին։ Միջադեպը հանդարտեցրել են ոստիկանները եւ բերման ենթարկել»,- պատմեց փաստաբանը։

Նա նշեց, որ այս պահին ոստիկանության բաժնում Հարությունյանի հետ են զրուցում ՀՀ ՄԻՊ-ի աշխատակիցները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել