tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում աջակցություն է հայտնել Իսրայելի իշխանություններին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Կանցլերը կրկին խստորեն դատապարտել է Գազայի հատվածից Իսրայելի վրա շարունակվող հրթիռային հարձակումները և վարչապետին հավաստիացրել է ԳԴՀ կառավարության համերաշխության մասին: Նա ընդգծել է Իսրայելի՝ հարձակումներից պաշտպանվելու իրավունքը»,- մանրամասնել է Զայբերտը:
comment.count (0)