armtimes.com: ՀՀ մշակույթի նախարարության եւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինության միջեւ հակասությունները սկսվեցին 2018 թվականի տարեվերջից: Նախ, մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը բանավոր զգուշացում տվեց թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ նշելով, որ վերջինս աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ է զբաղվում եւ աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում իրականացնում:
Մակունցը Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ուշադրությունն էր հրավիրել այդ հանգամանքի վրա եւ պահանջել խստագույնս հետեւել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների եւ գործառույթների շրջանակներից: Իսկ արդեն 2019-ի սկզբին Օրբելյանը հայտնվեց մշակույթի փոխնախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ուշադրության կենտրոնում: Ղարիբյանը ֆեյսբուքյան գրառում արեց՝ հրապարակային հայտարարելով՝ ինչ փոխնախարարի աշխատանքին է անցել, միջավայրում ստերի եւ ստախոսների քանակը հազարապատկվել է։ «Եվ որքան ցավալի է, որ դա մշակույթի ոլորտում է..... Չեմ կարող չբարձրաձայնել մի փոքր դետալ։ Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի թեկնածությունը ոչ թե ընտրվել է հազարների միջից՝ Գրեմմիի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, այլ ինքն է դիմել՝ մասնակցության համար»,-գրել էր Ղարիբյանը։ Ավելի ուշ Նազենի Ղարիբյանը հայտարարեց, որ Կոնստանտին Օրբելյանն օպերային թատրոնում զբաղեցնում է միանգամից 3 հաստիք՝ թատրոնի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, ինչն արգելված է օրենքով:
Մշակույթի նախարարության կողմից արված նախազգուշացումների, «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությանը մեկնելու խոչընդոտների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ:
- Մաեստրո, վերջին շրջանում մշակույթի նախարարության լարվածությունը ձեր անձի նկատմամբ չի՞ խանգարում հանգիստ գործունեություն ծավալելուն:
- Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր թատրոնում շարունակվում է աշխատանքային ակտիվ գործունեությունը: Իհարկե, հանգիստ գործունեություն իրականացնելու համար լինում են որոշ խանգարող հանգամանքներ, որոնցից ամենաէականը ֆինանսական միջոցների սղությունն է եւ մենք, փորձելով հաղթահարել ցանկացած խանգարող հանգամանք, աշխատում ենք ի շահ մեր Թատրոնի եւ մշակույթի: Ի դեպ, մի կարեւոր դիտարկում եւս. ցանկացած տեսակի ճնշում անչափ կարեւոր է յուրաքանչյուր ստեղծագործող անձի համար, նրանք, ովքեր փորձում են ճնշումներ իրականացնել, թեկուզ այդ տարբերակով ուշադրություն են դարձնում Թատրոնի գործունեությանը: Վստահեցնում եմ, որ Թատրոնում երբեւէ քաղաքական գործունեություն կամ քարոզ ծավալելու մտադրություն եւ փորձ չի եղել, քանի որ մշակույթը վեր է քաղաքականությունից եւ մենք հավատում ենք մեր գործի կարեւորությանն ու առաջնորդվում ենք բարձր արվեստին ծառայելու մեծագույն ձգտումով: Ինչ վերաբերում է «Գրեմմի»-ին առաջադրված լինելուն, ապա անիմաստ եմ համարում որեւէ մեկնաբանություն տալ արդեն իսկ իրողություն դարձած փաստին: Մասնակցելով այդ հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանը՝ ես ներկայացնում էի նաեւ մեր Թատրոնն ու երկիրը, ինչն, իրոք, պատվաբեր է ցանկացած արտիստի համար:
- Ձեր անվան եւ Օպերային թատրոնի շուրջ եղած նման խոսակցություններն ու քննարկումներն ինչպե՞ս են անդրադարձել թատրոնի մթնոլորտի վրա:
- Ոչ, բարեբախտաբար մենք այնքան շատ ենք զբաղված ստեղծագործական ծրագրերով եւ դրանք իրագործելու մեծագույն ցանկությամբ, որ ոչ ոք եւ ոչինչ չի կարող էականորեն վնասել կամ խոչընդոտել մեր ստեղծագործ աշխատանքին:
- Գո՞հ եք «Գրեմմի» մրցանակաբաշխությունից: Ի՞նչ տվեց ձեզ այդ մրցանակաբաշխությունը որպես արվեստագետ եւ ինչ տվեց մեր թատրոնին: Օպերային թատրոնի առաջիկա ծրագրերի մասին կխոսե՞ք:
- «Գրեմմի»-ին իմ առաջադրված լինելն իսկապես հաճելի էր եւ պատվաբեր: Ի դեպ, ես արդեն երրորդ անգամ էի առաջադրված, իսկ անցյալ տարի Հայաստանից ես եւ մաեստրո Տիգրան Մանսուրյանն էինք առաջադրված: Պետք է նշեմ, որ այս տարի մինչեւ մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր նաեւ հատուկ ընդունելություն առաջադրվածների պատվին, որը շատ հաճելի էր եւ ինչ-որ տեղ նաեւ հուզիչ...
Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։
comment.count (0)