Օպերայի քանդված սրճարանների տարածքում աշնանը ժամանակավոր տնկիներ կտնկեն |24news.am|
17:56 - 23 հուլիսի, 2019

Օպերայի քանդված սրճարանների տարածքում աշնանը ժամանակավոր տնկիներ կտնկեն |24news.am|

24news.am: Օպերայի տարածքում քանդված սրճարանների տեղում խոստացված ծառատունկը Երևանի քաղաքապետարանը կիրականացվի աշնանը։ Այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գևորգ Նավասարդյանը։

«Պլանավորում ենք տնկել մշտադալար տնկիներ՝ կանաչ և ոսկեգույն, սակայն դեռ պետք է ընտրել կոնկրետ տեսակները։ Այս պահին հստակ որոշում չկա, դեռ քննարկվում է»,-ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք ամռանը Երևանի նման շոգ կլիմա ունեցող քաղաքում նպատակահարմար է տնկել տնկիներ, որոնք որևէ կերպ չեն զովացնի տարածքը, քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց, որ դրանք տնկվելու են ժամանակավոր։

«Հետագայում, երբ Օպերայի տարածքի բոլոր սրճարանները քանդվեն, այդ ժամանակ կորոշվի, թե ինչ կերպ պետք է կանաչապատել ամբողջ տարածքը և ինչ ծառեր տնկել։ Աշնանը դրանք կտնկվեն ժամանակավոր։ Չեմ ասում՝ մեկ շաբաթ հետո հանվելու են, բայց նկատի ունեմ, որ տնկիները կմնան այնքան ժամանակ մինչև կքնադվեն մյուս սրճարանները ևս»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել