Ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը․ Արա Զոհրաբյան
14:01 - 20 հունիսի, 2021

Ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը․ Արա Զոհրաբյան

Մենք ցականում ենք, որպեսզի ազգային իշխանություն ձևավորվի, որովհետև փորձը ցույց տվեց, որ ապազգային երևույթները մեր արժեհամակարգը ընկճեցին, իսկ պատերազմը դրա վառ ապացույցն էր։ Այս մասին Երևանի 9/17 ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց հետո «Առաջին ալիք»-ի հետ զրույցում ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առաջին համար Արա Զոհրաբյանը։

«Մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը։ Մեր ընտրվելու շանսերի հետ կապված, բնականաբար, ընտրության արդյունքները ցույց կտան, բայց մեր ակնկալիքը հետևյալն է, որպեսզի Ազգային ժողովում մենք լինենք արժեհամակարգի պաշտպանները։ Անկախ նրանից՝ մեր ժողովուրդը այս կարճ ժամանակահտվածում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ, թե չի տա, մենք, միևնույնն է, մեր գործը շարունակելու ենք»։

Արա Զոհրաբյանը նաև ասաց, որ երեկ լրացել է իրենց կուսակցության ստեղծման մեկ ամիսը։ «Նոր կուսակցություն է, բայց բոլոր դեպքերում մեր կազմում կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են ապազգային երևույթների դեմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել