Նորից հաշվարկ արեք, հետո որոշեք՝ 4 տարի անընդմեջ արժե՞ ակցիզային հարկ բարձրացնել ու սպառողի կյանքը թանկացնել․ ԼՀԿ-ական պատգամավոր |tert.am|
13:42 - 07 հունիսի, 2019

Նորից հաշվարկ արեք, հետո որոշեք՝ 4 տարի անընդմեջ արժե՞ ակցիզային հարկ բարձրացնել ու սպառողի կյանքը թանկացնել․ ԼՀԿ-ական պատգամավոր |tert.am|

tert.am: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն անդրադարձավ ակցիզային հարկը բարձրացնելու առաջարկին և ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին հարց ուղղեց՝ իրենք երաշխիք տալի՞ս են, որ դրան զուգահեռ մարդկանց եկամուտն էլ է աճելու։

«Դուք անընդհատ նշում եք, որ ամբողջ աշխարհը գնում է այդ ճանապարհով, բայց հարց ունեմ ձեզ տալու: Այդ օրական տնօրինելի եկամուտը, որ մարդկանց մոտ աճում է, դուք երաշխավորություն տալի՞ս եք, որ ՀՀ-ում էլ է աճելու»,-հարցրեց նա։

Այնուհետև նա անդրադարձավ ակցիզային դրույքաչափի բարձրացման ռիսկերին:

Ըստ Բաղդասարյանի՝ եթե 4 տարի անընդմեջ բարձրացնեն, կլինի այն, ինչ տեղի է ունենում ՌԴ-ում կամ Արևմուտքում՝ իր հետևից բերելով կեղծ ապրանքների ներմուծումը շուկա։

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ում էլ այդ պրակտիկան կա:
«Եթե ակցիզային հարկը բարձրացվեց, չեմ կարծում, որ երրորդ տարվանից կարողանալու եք այդ ցունամին կանգնացնեք»,-զգուշացրեց ԼՀԿ խմբակցության պատգամավորը։

«Խնդրում եմ նորից հաշվարկ արեք այս առումով, եկամուտներն ինչքանով են աճելու, հետո որոշեք, չորս տարի անընդմեջ արժե՞ ակցիզային հարկ բարձրացնել ու սպառողի կյանքը թանկացնել»,-եզրափակեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել