Կառավարությունը զոհված ու վիրավոր զինծառայողների երեխաների համար ճամբար կկազմակերպի
 |civilnet.am|
12:06 - 08 հուլիսի, 2021

Կառավարությունը զոհված ու վիրավոր զինծառայողների երեխաների համար ճամբար կկազմակերպի |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը 335 միլիոն դրամ կուղղի զոհված ու վիրավորված զինծառայողների, աշխարհազորայինների անապահով ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների համար ամառային ճամբարների կազմակերպմանը։ Որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 8-ի նիստում։ 

Խոսքը 7-12 տարեկան 3 200 երեխաների մասին է։ Դրանք կազմակերպվելու են «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լավա աղբյուր», «Խոտոր ջուր»  ամառային ճամբարներում։ Երեխաները բաժանվելու են երկու հերթափոխի ու ընդհանուր առմամբ ծրագիրը տևելու է 20 օր։ 

«Ընդհանուր գումարը կկազմի 335 մլն դրամ, որից 321,6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին ամառային հանգիստը կազմակերպելու համար (սնունդ, կեցություն, մանկավարժական կազմի վարձատրություն և այլն), իսկ 13,4 մլն դրամը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ տրանսպարտային ծախսերը հոգալու համար»,- նշված է որոշման հիմնավորումներում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել