Առինջ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
18:05 - 08 հուլիսի, 2021

Առինջ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Առինջ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

Քննությամբ պարզվել է, որ վերջինս, տեղյակ լինելով Առինջ համայնքի բնակիչների միջև առկա տարածքային վեճի մասին, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ որոշում է կայացրել՝ բնակիչներից մեկի սեփականության իրավունքները վերականգնելու մասին, որով իրականացվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել տարածքային վեճի մյուս կողմին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել