Ուզբեկստանում պատրաստվում են նախագահական ընտրություններին. առաջադրված է նաև գործող նախագահ Միրզիյոևը |armenpress.am|
14:15 - 07 օգոստոսի, 2021

Ուզբեկստանում պատրաստվում են նախագահական ընտրություններին. առաջադրված է նաև գործող նախագահ Միրզիյոևը |armenpress.am|

armenpress.am: Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հոկտեմբերի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել է գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Ուզբեկստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ այս երկրում նախագահի թեկնածու կարող են առաջադրել միայն քաղաքական կուսակցությունները: Այս շաբաթ հանրապետությունում գործող քաղաքական ուժերից իրենց թեկնածուներին են առաջադրել նաև Էկոլոգիական կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատական «Ադոլաթ» («Արդարություն») կուսակցությունը: Նրանք են՝ Էկոլոգիական կուսակցության առաջնորդ Նարզուլլա Օբլամուրադովը և «Ադոլաթ»-ի առաջնորդ Բահրոմ Աբդուխալիմովը: Իր թեկնածուին է առաջադրել նաև Ուզբեկստանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Քաղաքական այս ուժից նախագահի ընտրությանը կմասնակցի կուսակցության կենտրոնական խորհրդի փոխնախագահ Մաքսուդ Վորիսովը:

Այսպիսով, Ուզբեկստանում պաշտոնապես գրանցված բոլոր 5 կուսակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել