Չինաստանից Երևան բերվող նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի |armenpress.am|
10:54 - 13 հոկտեմբերի, 2021

Չինաստանից Երևան բերվող նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի |armenpress.am|

armenpress.am: Չինաստանից Երևան հասած ավտոբուսների առաջին խմբաքանակի՝ 53 ավտոբուսի փաստաթղթային գործընթացներն արդեն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Առաջիկայում սպասվում են մյուս խմբաքանակները: Ընդհանուր նախատեսված է Երևան բերել 211 ավտոբուս:  

«Կոնկրետ ժամկետների հստակեցում այս պահին չենք կարող անել, սակայն ամեն ինչ արվում է, որ ավտոբուսները հնարավորինս շուտ լինեն երթուղային գծերում: Մոտավոր կարող եմ ասել, որ մինչև տարվա վերջ նոր ավտոբուսները կշահագործվեն: Ավտոբուսները լինելու են տարբեր տեսակի երթուղիներում և սպասարկելու են բոլոր թաղամասերը: Կարող ենք ասել, որ մոտ 17 երթուղի է սպասարկվելու: Ավտոբուսները երթուղային գծեր մուտք կգործեն փուլային տարբերակով»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երեւանում է՝ 53 ավտոբուս, իսկ մնացածը կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել