Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ազատ չի արձակվի, Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը |tert.am|
15:14 - 13 հոկտեմբերի, 2021

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ազատ չի արձակվի, Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը |tert.am|

tert.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։

Այսինքն՝ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ, քանզի ուժի մեջ կմնա առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դատական նիստին դատախազը չի մասնակցել՝ գրավոր տեղեկացնելով, որ զբաղված է ու դեմ չէ, որ իր բացակայությամբ քննվի պաշտպանական կողմի բողոքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել