armtimes.com: «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը՝ Աշոտ Մինասյանը կկալանավորվի: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը: Տեղեկությունը փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Դեպքի մասին, հիշեցնենք, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց նոյեմբերի 14-ին՝ նշելով, որ կանխվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:
comment.count (0)