Ալմաթիում զինվորականները անկարգությունների մասնակիցներից պահանջել են հեռանալ հրապարակից և զգուշացրել, որ կսկսեն կրակել
17:41 - 06 հունվարի, 2022

Ալմաթիում զինվորականները անկարգությունների մասնակիցներից պահանջել են հեռանալ հրապարակից և զգուշացրել, որ կսկսեն կրակել

Ալմաթիում զինվորականները բարձրախոսներով պահանջել են անկարգությունների մասնակիցներից հեռանալ Հանրապետության հրապարակից և զգուշացրել, որ կսկսեն կրակել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ալմաաթիի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած անկարգությունների որոշ մասնակիցներ վիրավորվել են, հայտնում են ականատեսները։

«Նրանք, ովքեր վազում են հրապարակի կողմից, ասում են, որ [անվտանգության ուժերը] կրակել են անկարգություններ հրահրողների վրա։ Ականատեսները փոխանցում են, որ տեսել են, թե ինչպես են ոմանք ընկնում»,- այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի զրուցակիցներից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել