Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

ՀՀ նախագահը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

ՀՀ նախագահը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունից։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա նշել է, որ մշակույթը, որպես ժողովուրդների հոգևոր ինքնության դրսևորում, ունի բացառիկ դեր՝ տարբեր ազգերին իրար մոտեցնելու, միմյանց ճանաչելի դարձնելու և վստահության կամուրջներ կառուցելու գործում։ Նախարար Աիդա Բալաևան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ բարձր գնահատելով Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը։ Նա կարևորել է մշակութային երկխոսության շարունակականությունն ու խորացումը՝ որպես ժողովուրդների փոխադարձ ճանաչման և փոխընկալման ամուր հենարան։ Նախարարն իր խոսքում՝ ի դեմս Հանրապետության նախագահի, շնորհավորել և խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանի ժողովրդին գալիք Սուրբ Զատիկի՝ Հարության տոնի առթիվ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև մշակույթի և հարակից ոլորտներում համագործակցության խորացման ուղիների շուրջ։ Կողմերը համակարծիք են եղել, որ ժողովուրդների միմյանց ճանաչման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը մշակույթով իրար ներկայանալն է, քանի որ հենց մշակույթն է կրում արժեքների, մտածողության և պատմական հիշողության լեզուն:
15:33 - 19 ապրիլի, 2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է  Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է  Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարոությունից։Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը տպավորված է նախորդ տարի Ղազախստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերի ընթացքում ղազախ հանրության ջերմ ընդունելությամբ։ «Ուրախ ենք այսօր հյուրընկալելու ձեզ և անցկացնելու Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր: Վստահ եմ՝ այս ընթացքում կայացող միջոցառումները կդառնան ևս մեկ կարևոր քայլ՝ ամրապնդելու մեր երկրների միջև կրթական, մշակութային կապերը՝ բացելով համագործակցության նոր հեռակարներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:Աիդա Բալաևան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ պաշտոնական այցը խորհրդանշում է հայ և ղազախ ժողովուրդների փոխադարձ սերն ու հարգանքը: Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարը նշել է, որ տպավորված է Հայաստանի հանրային ռադիոյում պահվող մշակութային արխիվով, մասնավորապես՝ երաժշտական ժառանգությամբ: «Մեր պետությունները լայն հնարավորություններ ունեն համագործակցելու հատկապես մշակույթի՝ գրադարանների, թանգարանների, երաժշտության, ֆիլմարտադրության ու գրականության ոլորտներում»,- ասել նա՝ ընդգծելով, որ հանդիպումը պատմական կարևորություն ունի երկու բարեկամական երկրների համար՝ նորովի արժևորելով համագործակցային կապերը: Կողմերը քննարկել են երկու երկրների տարբեր կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացման, արվեստի տարբեր ճյուղերում երկխոսության կայացման, երիտասարդների փոխճանաչելիության բարձրացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարևորվել է համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը, որը կամրապնդի Հայաստան-Ղազախստան մշակութային կապերը: Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև:
22:09 - 18 ապրիլի, 2025
Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն, «Աստանա հաբ» և «ԱԼԺԻՐ» հուշահամալիր

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն, «Աստանա հաբ» և «ԱԼԺԻՐ» հուշահամալիր

ԱԳՆ-ն հայտնում է, որ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։ «Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։ Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս հանդիսացող «AIFC Expat» կենտրոնի գործունեությունը, որը նորարարական լուծումներով «մեկ պատուհան» սկզբունքով ապահովում է Ղազախստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է նաև «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։ Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով երկու երկրների կառավարությունների կողմից այս ուղղությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնում գործող «Ապագայի դպրոցին», ինչպես նաև առաջիկայում «ԹՈՒՄՈ» հայկական կենտրոնի մասնաճյուղի բացմանը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ 2024 թ. հոկտեմբերին Աստանա այցի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եղել է նաև քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիրում «ԱԼԺԻՐ» («Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար»): Նախարար Միրզոյանը ծանոթացել է թանգարան-հուշահամալիրի նշումներին, որոնք ներկայացնում են 1930-1950 թթ. ԽՍՀՄ բռնաճնշումների արդյունքում Ղազախստանի Ակմոլ գյուղ (նախկինում՝ Մալինովկա) աքսորված կանանց պատմությունն ու դեպքերը։ Ըստ թանգարանի, տվյալների, նրանց շրջանում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։ Նախարար Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:21 - 28 մարտի, 2025
Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։   Արարատ Միրզոյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Կարևորվել է տնտեսական, առևտրի, տրանսպորտի, նորարարությունների, կրթության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։    ՀՀ ԱԳ նախարարը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ։    Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
18:09 - 27 մարտի, 2025
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Միրզոյան |civilnet.am|

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Միրզոյան |civilnet.am|

civilnet.am: Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի։ Այսօր Աստանայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik Казахстан-ը։ «Երկար բանակցություններից հետո եկել է ժամանակը ստորագրելու համաձայնագիրը և առաջ շարժվելու Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորություններ բացելու համար»,- ասել է նախարարը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում Միրզոյանը Մուրատ Նուրթլեուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին իրադարձություններն ու տվյալները։ «Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի անցկացում՝ Ալմաթիի հռչակագրի դրույթի հիման վրա։ Ակնհայտ է, որ կարևոր է նաև մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը»- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։ Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն իր հերթին նշել է, որ Աստանան և Երևանը համաշխարհային օրակարգի շատ հարցերի շուրջ կիսում են նույն տեսակետները: «Մենք նաև մեծ նշանակություն ենք տալիս Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ապահովմանը», – ասել է նա:
14:04 - 27 մարտի, 2025
Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ
 |1lurer.am|

Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հաստատման առիթով։ «Մենք վստահություն ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և պատմական այս փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի կայունության, անվտանգության ու բարգավաճման ապահովման ուղղությամբ։ Ղազախստանի Հանրապետությունը վերահաստատում է իր ամուր աջակցությունը երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու ջանքերին՝ նպատակ ունենալով հաստատել կայուն և տևական խաղաղություն»,- նշված է հայտարարության մեջ։
18:35 - 14 մարտի, 2025
Ադրբեջանը մեր հուսալի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է. Տոկաև

Ադրբեջանը մեր հուսալի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է. Տոկաև

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին Աստանայում ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:  Վերջինս նշել է, որ Բաքվի հետ հարաբերությունները Աստանայի համար  կարևոր նշանակություն ունեն։ Տոկաևի խոսքով՝ Ղազախստանն Ադրբեջանը դիտարկում է որպես հուսալի ռազմավարական գործընկեր և դաշնակից: Բայրամովն էլ ընդգծել է երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը: Նա շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ակտաուում Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետ կապված օպերատիվ աջակցության համար:  Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր ռազմավարական նախագծերի իրականացման հարցեր: Քննարկվել են նաև առևտրի, ներդրումների, թվայնացման, տարանցման և տրանսպորտի ոլորտներում հետագա փոխգործակցության հեռանկարները:
18:30 - 11 մարտի, 2025
Ղազախստանում 7 հանքագործ է զոհվել բնական գազի պայթյունի հետևանքով |armenpress.am|

Ղազախստանում 7 հանքագործ է զոհվել բնական գազի պայթյունի հետևանքով |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի Ուլիտաուի մարզում գտնվող հանքահորում հանքազանգված է փլուզվել, որի հետևանքով 7 հանքափոր է զոհվել։ Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել բնական գազի պայթյունի պատճառով։ Միջադեպի հետևանքով 7 հանքափոր է զոհվել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Ղազախստանում պղնձի ամենախոշոր արտադրող «Կազախմիս»  ընկերությունների խումբը։ «Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել բնական գազի պայթյուն, ինչը բնորոշ չէ հանքարաններին», - հայտնել է «Կազախմիս»-ը, որը հանքահորի սեփականատերն է։  Ընկերությունների խումբը հավելել է, որ միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզվում են, ստեղծվել է հատուկ պետական ​​հանձնաժողով ողբերգության հետաքննության համար։ Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախարարների կաբինետին հանձնարարել էր կատարել փլուզված հանքահորում յոթ հանքագործների մահվան պատճառների հանգամանալից հետաքննություն։ Փետրվարի 17-ի երեկոյան «Կազախմիս» ընկերությունների խումբը հայտնել էր, որ հանրապետության Ուլիտաու մարզի Ժոմարտ հանքավայրում տեղի է ունեցել հանքազանգվածի փլուզում, ինչի հետևանքով փլվածքների տակ է մնացել է յոթ աշխատող, նրանց հետ կապը բացակայել է։ Ավելի ուշ փրկարարները յոթ մարմին են հայտնաբերել փլվածքներում:
11:34 - 18 փետրվարի, 2025
Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը |armenpress.am|

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թբիլիսին ողջունում է Աստանայի էներգառեսուրսների՝ մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և Սև ծովի նավահանգիստներով։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Վրաստանի վարչապետի՝ Ղազախստան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։ «Թբիլիսին ողջունում է Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և սևծովյան նավահանգիստներով ղազախական էներգառեսուրսների, մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները», - ասել է Վրաստանի վարչապետը։ Նա նաև նշել է, որ նպատակահարմար է ակտիվացնել աշխատանքը «Միջին միջանցքի» զարգացմանը նպաստելու և լրացուցիչ բեռներ ներգրավելու համար։ Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հնարավորություն ունի կապող օղակ դառնալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Ասիայի միջև։  «Միջազգային հաղորդակցության ուղիները թույլ են տալիս մեզ դառնալ թվային հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև»,- ընդգծել է նա։ Ղազախստանի վարչապետն, իր հերթին, նշել է, որ Աստանան վճռականորեն հավատարիմ է տարածաշրջանային կապի ընդլայնմանը և համապատասխան ենթակառուցվածքների ու պայմանների համակարգված բարելավմանը: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրներն էլ ակտիվորեն համագործակցում են Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։  
20:30 - 05 փետրվարի, 2025
Ղազախստանը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուում տեղի ունեցած օդային աղետի մասին |armenpress.am|

Ղազախստանը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուում տեղի ունեցած օդային աղետի մասին |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։  «Ադրբեջանական ավիաուղիների Embraer-190 օդանավի վթարի հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցը հրապարակված է տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ ·         ավիադիսպետչերները նախազգուշացրել են AZAL ինքնաթիռի անձնակազմին Գրոզնիում իրականացվող «Կարպետ» պլանի մասին, ·         անձնակազմը հայտնել է հետևի նստատեղերի հատվածում ուժեղ հարվածի և պայթյունի մասին, ·         վթարից առաջ անձնակազմը քաոսային կերպով փոխել է թռիչքի ուղին, և նկատվել է բարձրության կտրուկ աճ և նվազում, ·         հիդրոտեխնիկան և էլեկտրական լարերը վնասվել են արտաքին առարկաների պատճառով նախքան օդանավի գետնին բախվելը։ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է նաև անձնակազմի և ցամաքային ծառայությունների միջև բանակցությունների հատվածները։ Քննչական հանձնաժողովը շարունակում է մանրամասն ուսումնասիրել ինքնաթիռի կողային կառույցներին հասցված վնասը։ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի հինգ անդամ և 62 ուղևոր, այդ թվում՝ 16-ը ՌԴ քաղաքացի, այդ թվում՝ 11-ամյա աղջիկ, 37-ը Ադրբեջանի քաղաքաց, 6-ը՝ Ղազախստանի և երեքը՝ Ղրղզստանի քաղաքացի։  
20:35 - 04 փետրվարի, 2025
Կդյուրացվի Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը
 |1lurer.am|

Կդյուրացվի Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը |1lurer.am|

1lurer.am: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թ. նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրինագծին: Ըստ հիմնավորման՝ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։ Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել համաձայնագրում, որը կկանոնակարգի երկու երկրների միջև մի կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները մյուս կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը: Համաձայնագրի փոփոխությունը հնարավորություն կտա դյուրացնելու երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը, բարձրացնելու Հայաստանի տարանցման դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման հարցում:
18:27 - 30 հունվարի, 2025
ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ |1lurer.am|

ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը արտգործնախարարությունում ընդունել է Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին: «Ռուսական կողմն ընդգծել է 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։ Այս կապակցությամբ տարակուսանք է հայտնվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ: Նշվել է հնչած մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Քննարկվել է նաև 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման: Ընդգծվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը:
12:27 - 28 հունվարի, 2025