«Կենդանաբանական այգում կենդանիներ են անկել, արջերն իրար գզել են»․ ցույց այգու տնօրինության դեմ |aravot.am|
17:56 - 31 հունվարի, 2022

«Կենդանաբանական այգում կենդանիներ են անկել, արջերն իրար գզել են»․ ցույց այգու տնօրինության դեմ |aravot.am|

aravot.am: «2018-19 թվականներից ցույցերի եմ մասնակցել, երբ կենդանաբանական այգու տնօրենը Ռուբեն Խաչատրյանն էր։ Նրա աշխատաոճից ենք դժգոհել, նրան հեռացրեցին, Վլադիմիր Սիմոնյանին, որը Խաչատրյանի օրոք էր ընդունվել, նշանակեցին այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հետո նրան էլ հանեցին, նշանակեցին Ռուբեն Խաչատրյանի հետ աշխատող, միջազգային կապերը ներկայացնող Արեւիկ Մկրտչյանին, որը Ռուբեն Խաչատրյանի շարունակությունն է»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու մոտ բողոքի ցույց անող Անուշ Ռաֆայելյանը, որը այգու նախկին աշխատակիցն է։

Նա ասաց, որ Արեւիկ Մկրտչյանն էլ նույն աշխատաոճով է աշխատում․« Ամեն ինչ կրկնվում է, կրկնվում են կենդանիների անկումները, աշխատակիցների հեռացումը։ Մեկ ամսում աշխատողների 20-25%-ը դուրս է եկել գործից»։ Անուշ Ռաֆայելյանի խոսքով՝ այգում անկել են սիբիրյան լուսանը, անգղերը, արջերն իրար գզել են։

Նրա կարծիքով՝ այս ամենը դիտավորյալ է արվում, որպեսզի այգին փակվի, տարածքի վրա, ըստ Ռաֆայելյանի, կառուցապատողները աչք են դրել։ Բացի սրանից, նա մի քանի այլ վարկածներ էլ ներկայացրեց․ «Հավանական է, որ Ռուբեն Խաչատրյանն իր հիմնադրամով կարող է կենդանիներ բերել, այստեղ վարձով տա, կամ էլ այգին տան վարձակալության, դառնա մասնավոր»։

Անուշ Ռաֆայելյանի վստահեցմամբ․ «Մորուքավոր անգղերի բազմացող զույգեր կային, եզակի բան է, աշխարհում մի քանի երկրում են բազմանումԼ Մենք մի անգղով մի ինքնաթիռ կենդանի էինք փոխանակում։ Մորուքավոր անգղերը Ռուբեն Խաչատրյանը իր հիմնադրամի հետ փոխանակեց, տեղն ինչ-որ կրիաներ, խոտանված, կռտած կենդանիներ բերեց, դրեց տեղն ու գնաց։ Հիմա էլ լուրեր կան, որ մորուքավոր անգղերից մեկը անկել է։ Չորս սպիտակագլուխ, երկու սեւ անգղերն էլ անկել են։ Յուրաքանչյուրը մոտ տասը հազար դոլարի արժեք ունեն, էնդեմիկ են»։

Բողոքի ցույցին Անուշ Ռաֆայելյանի հետ մասնակցում էին այգու եւս երկու աշխատակիցներ։ Նախապես պայմանավորվել էին, որ ավելի շատ մարդ պետք է մասնակցի, սակայն, այգու կառավարման խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, ինչի պատճառով, ըստ շատերը խուսափել են մասնակցել ցույցին։

Շարունակությունը՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել