Տիգրան Աբրահամյանն անվճար ուսանելու հնարավորություն է առաջարկում զորացրվող զինվորականների համար |hetq.am|
13:34 - 15 մարտի, 2022

Տիգրան Աբրահամյանն անվճար ուսանելու հնարավորություն է առաջարկում զորացրվող զինվորականների համար |hetq.am|

hetq.am: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը:

Գործող օրենքով` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը (կինը) իրավունք ունեն Հայաստանում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անվճար սովորելու:

Պատգամավորն առաջարկում է ցանկում ներառել նաև զինվորական ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինվորական ծառայողներին, այդ թվում՝ սպաներին և զորացրվող զինվորականներին:

Ըստ Աբրահամյանի` ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը դժվար իրավիճակում է հայտնվում, քանի որ համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, ինչը հանգեցնում է նրան, որ վերջիններս մտածեն արտագաղթի մասին:

Պատգամավորի ներկայացմամբ` կրթություն ստանալու երաշխիքը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար սահմանելը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում զինծառայողները երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում 37-38 տարեկանում: Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ չնայած նախագծի վերաբերյալ կառավարությունը դրական դիրքորոշում ունի, սակայն առաջարկում են ձեռնպահ մնալ: Նրա խոսքով` կողմ են առաջարկվող փոփոխությունները տարածել նաև պայմանագրային զինծառայողների վրա, սակայն երկարամյա ծառայությունից զորացրվող սպայի համար պետության միջոցներով այլ մասնագիտություն ձեռք բերելն, ըստ նրա, պայմանագարյին զինծառայության գրավչությունը մեծացնող պայման չէ:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել