Արցախի ԱԽ գրասենյակը հերքում է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկությունը․ Վիտալի Բալասանյանին Ադրբեջանի հետ բանակցելու լիազորություն տրված չէ

«Արցախի Հանրապետութան Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։

Խնդրում ենք սույն հայտարարությունը հրապարակել՝ ի հերքում նախորդիվ հրապարակած հայտարարության։

Հիշեցնենք, որ տվյալ հայտարարությունը տարածել էր Արցախի տեղեկատվական շտաբը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով