«Խախտվել են Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները»․ փաստաբանական խումբ
10:35 - 06 հուլիսի, 2022

«Խախտվել են Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները»․ փաստաբանական խումբ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ խախտվել են նախկին նախարարի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Հայատարարությունում մասնավորապես ասվում է հետևյալը․

«ՀՀ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական խումբն արձանագրում է Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական եւ կոպիտ խախտումը:

Ինչպես արդեն նշել էինք, Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով 27.06.2022թ. նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ: Դրանից հետո ակնկալում էինք, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվի ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Մ.Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդի՝ հաջորդ դատական նիստը նշանակելով 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ որպես այդպիսին կայացած նախորդ դատական նիստից շուրջ 2 ամիս հետո: 

Սա այն ակներև ցուցիչն է, որը խոսում է ողջամիտ ժամկետների անտեսման և Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտման մասին:

Հավելենք, որ հաջորդ դատակա նիստի ընթացքում Դ.Տոնոյանի փաստաբանական խումբը, բացի դատավոր Մ.Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց, նաև միջնորդելու է մասնակիորեն վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը՝ թույլատրելով ԶԼՄ ներկայացուցչների հետ տեսակցությունը»: 

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2021թ․ սեպտեմբերի 30-ից կալանավորված է։ Նա որպես մեղադրյալ է ներգրավված պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարարման չարաշահումներին առնչվող գործով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել