Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների, չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին․ ԱԽ քարտուղար |tert.am|
22:37 - 11 հուլիսի, 2022

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների, չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին․ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Անդրադարձել են այն հարցերին, որ քննարկվել են Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին, կարծում եմ նաև հետագայում հնարավորություն կլինի սահմանը բացել նաև ՀՀ և Թուրքիայի քաղաքացիների համար։

«Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։ Չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին։ Կեղծ լուր է, թե մենք իբր նախապայման ենք կատարել, չկա որևէ նախապայման»,-նշել է Գրիգորյանը։

Ավելի մանրամասն` tert.am- ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել