factor.am: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից բրիտանացի ութ պատգամավորներ են կմասնակցեն Բորիս Ջոնսոնի իրավահաջորդի ընտրության գործընթացին, գրում է VOA-ն։
Ութ թեկնածուներից յուրաքանչյուրը երեքշաբթիից ոչ ուշ պետք է հավաքեր պահպանողական կուսակցության առնվազն 20 անդամի աջակցությունը։ Քվեարկությունների շարքը, որի ընթացքում թեկնածուների թիվը պետք է կրճատվի՝ հասնելով երկուսի, կսկսվի այսօր։
Օրենսդիրները ցանկանում են մինչև հուլիսի 21-ը՝ ամառային արձակուրդի մեկնարկը թեկնածուների թիվը կրճատել երկուսի:
Երկու մասնակիցներն այնուհետև կանցկացնեն համազգային քարոզարշավ, որից հետո կուսակցության անդամները կքվեարկեն հաղթողին որոշելու համար: Նոր առաջնորդի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին, երբ Համայնքների պալատը վերադառնա աշխատանքի։
comment.count (0)