ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից երկուսը մշտապես կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում |azatutyun.am|
15:02 - 02 սեպտեմբերի, 2022

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից երկուսը մշտապես կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում |azatutyun.am|

azatutyun.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից երկուսը մշտապես կմնան Զապորոժիեի ատոմակայանում, չնայած դրա շուրջ շարունակվում են ծանր մարտերը, այդ թվում՝ կայանից ոչ շատ հեռու գտնվող Էներգոդար քաղաքում, հայտնում են գործակալությունից։

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը երեկ էր ժամանել Զապորոժիեի ատոմակայան, որն արդեն մի քանի ամիս է գտնվում է պատերազմական գործողությունների կենտրոնում։

Ուկրաինայի հարավում գտնվող Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել պատերազմի առաջին օրերին՝ մարտից։ Սակայն այն մինչ այս պահը միացված է Ուկրաինայի էլեկտրական ցանցին ու ղեկավարվում է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել