Այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը չեն հաղորդել խոշոր միջադեպերի մասին
10:23 - 17 սեպտեմբերի, 2022

Այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը չեն հաղորդել խոշոր միջադեպերի մասին

Այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը չեն հաղորդել խոշոր միջադեպերի մասին, ինչը վկայում է այն մասին, որ ուրբաթ օրվա ինտենսիվ մարտերից հետո համաձայնեցված հրադադարը ուժի մեջ է մնացել։ Չնայած դրան՝ Ղրղզստանի սահմանապահներն ասում են, որ իրենց մի գյուղ կարճ ժամանակով գնդակոծվել է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ղրղզստանն ուրբաթ օրը հաղորդել էր 24 զոհի և տասնյակ մարդկանց վիրավորվելու մասին։ Այսօր երկիրը հաղորդում է, որ իր սահմանամերձ գյուղերից մեկը վաղ առավոտյան հինգ րոպե գնդակոծվել է հանգիստ գիշերվանից հետո:

Տաջիկստանում զոհերի մասին պաշտոնական թվեր չեն հաղորդել։ Տաջիկ սահմանապահները ուրբաթ օրը հայտարարություն են տարածել, որ իրենց մի քանի գյուղեր խոցվել են ղրղզական ուղղաթիռների և ԱԹՍ-ների կողմից:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև սահմանային վեճի շուրջ բախումները սկսվել են այս շաբաթ։ Նրանք միմյանց մեղադրում են տանկեր, ականանետեր, հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ օգտագործելու մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել