Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:
Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին Պանթեոն՝ թույլ չտալու, որ Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
Ոստիկանությունից հայտնեեցին, որ բերման է ենթարկվել 37 անձ։
Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են։
comment.count (0)