ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Ռուսաստանն իր պաշտպանության համար կարող է օգտագործել ցանկացած զենք, «այդ թվում՝ ռազմավարական միջուկային և նոր սկզբունքների վրա հիմնված զենքեր»։
Այս հայտարարությունը Մեդվեդևն արել է՝ մեկնաբանելով այն որոշումները, որոնք երեկ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր ելույթում։
Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։
«ՆԱՏՕ-ն հետախուզություն է անցկացնում Ռուսաստանի ողջ տարածքում։ Բացահայտ ասում են, որ Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում։ Գործի է դրվել նաև միջուկային շանտաժը։ Նման հայտարարություններ թույլ տվողներին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի նման միջոցներ: Մենք օգտագործում ենք բոլոր միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու համար. Դա բլեֆ չէ: Մեր անկախությունն ու ազատությունը կապահովվեն բոլոր հասանելի միջոցներով։ Նրանք, ովքեր փորձում են միջուկային զենքով շանտաժի ենթարկել Ռուսաստանին, պետք է տեղյակ լինեն, որ քամիների վարդը կարող է շրջվել իրենց ուղղությամբ»,- նշել է նա իր ելույթում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ մեղադրել է Պուտինին «միջուկային զենքի գործադրման անպատասխանատու սպառնալիքների համար», միաժամանակ պնդել, որ «որևէ երկիր չի կարող հավակնել հաղթանակի միջուկային պատերազմի դեպքում»։
comment.count (0)