Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան
10:10 - 04 հոկտեմբերի, 2022

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան

Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի հերթական քառօրյան։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն այսօրվա նիստին։

Այսօրվա նիստի օրակարգում 21 հարց կար, սակայն նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարության կողմից գրություն է ստացվել, որով խնդրում եմ օրակարգային հարցերից մեկը՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը հանել այսօրվա նիստերի օրակարգից և հարցը ներառել հոկտեմբերի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում։

Այնուհետև ԱԺ-ն հաստատեց նիստերի օրակարգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել