2022-10-09-30de2079-e03d-4154-9cb1-0daedf797a7c.jpeg

Բագրատունյաց պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն

Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց 2/8 հասցեում գտնվող հոսթելում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն