Ժոզեպ Բորելն Ադրբեջանի ԱԳ նախարարին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին
 |armtimes.com|
10:28 - 11 հոկտեմբերի, 2022

Ժոզեպ Բորելն Ադրբեջանի ԱԳ նախարարին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին |armtimes.com|

armtimes.com: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են Ադբեջանի ԱԳՆ-ից։ 

Քննարկվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Բորելը Բայրամովին տեղեկացրել է Եվրոպական միության առաքելության նախապատրաստման մասին՝ բարձր գնահատելով Պրահայի հանդիպման արդյունքները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել