Բրյուսովի համալսարանը դիմելու է ԿԳՄՍՆ՝ համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջով

 |armenpress.am|
14:48 - 12 հոկտեմբերի, 2022

Բրյուսովի համալսարանը դիմելու է ԿԳՄՍՆ՝ համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջով |armenpress.am|

armenpress.am:  Վալերի  Բրյուսովի անվան պետական լեզվաբանական  համալսարանում դասադուլ է: Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշեց, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:

«Մենք համալսարանի անունից պաշտոնապես դիմելու ենք ԿԳՄՍ նախարարին, հիմա աշխատակազմը ստորագրահավաք է իրականացնում: Դիմելու ենք նաև մեր հոգաբարձուների խորհուրդ, որպեսզի քննարկենք հարցը»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հարցը իրենց հետ չի քննարկվել:

«Համալսարանը 90 տարվա պատմություն ունի և  իր ուրույն դիրքն ունի բարձրագույն կրթական համակարգում: Մենք չենք ցանկանում, որ մեր համալսարանը միավորվի որևէ այլ համալսարանի, որևէ սցենարով: Բոլորս այս հարցում միակարծիք ենք, և այս հարցը պետք է քննարկվի: Ես խնդրում եմ, որ ուսանողները 50 հոգի պատվիրակեն, ովքեր քննարկումը կվարեն նախարարության և կառավարության աշխատակիցների հետ: Դասախոսական աշխատակազմը ևս կմասնակցի այդ քննարկումներին»,-ասաց բուհի ռեկտորը:

Infocom-ի հետ զրույցում նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն թեմայի վերաբերյալ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել