Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ազատվել է պաշտոնից քրեադատավարական նորմերի խախտումների հիմքով
15:59 - 28 հոկտեմբերի, 2022

Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ազատվել է պաշտոնից քրեադատավարական նորմերի խախտումների հիմքով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, քրեադատավարական նորմերը խախտելու հիմքով, «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, հիշյալ հանձնաժողովի որոշման հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել