Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է Սևծովյան նավատորմի վրա «ահաբեկչական հարձակման» համար
 |1lurer.am|
17:43 - 29 հոկտեմբերի, 2022

Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է Սևծովյան նավատորմի վրա «ահաբեկչական հարձակման» համար |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 29-ի լուսադեմին ուկրաինական կողմն «ահաբեկչական հարձակում է իրականացրել Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա», որոնք գտնվում էին Սևաստոպոլի տեղակայման կետերում: Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարձակմանը ներգրավված են եղել ինը անօդաչու թռչող սարք և յոթ ծովային հեռակառավարվող սարք:

«Հարկ է ընդգծել, որ ահաբեկչական հարձակման ենթարկված Սևծովյան նավատորմի նավերը ներգրավված են «հացահատիկի միջանցքի» անվտանգության ապահովման գործում՝ ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման միջազգային նախաձեռնության շրջանակներում»,- նշել են ՌԴ ՊՆ-ից:

Ըստ ռուսական կողմի տեղեկությունների՝ հարձակման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են եղել բրիտանացի մասնագետներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել