Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքին»` Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումից հետո |news.am|
21:28 - 29 հոկտեմբերի, 2022

Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքին»` Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումից հետո |news.am|

news.am: Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքին»` Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումիս հետո, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով հոկտեմբերի 29-ին Կիևի ռեժիմի կողմից, բրիտանացի մասնագետների մասնակցությամբ, ահաբեկչական գործողությունը՝ Սևծովյան նավատորմի նավերի և հացահատիկային միջանցքի անվտանգության ապահովման մեջ ներգրավված քաղաքացիական նավերի դեմ, ռուսական կողմը դադարեցնում է մասնակցությունը ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասին համաձայնագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ «Կիևի ռեժիմը Սևաստոպոլում ահաբեկչություն է իրականացրել» Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել