ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Երևանում
15:15 - 01 նոյեմբերի, 2022

ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Երևանում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք առանձին հանձնարարականների կատարման մասին։ Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած արտահերթ նիստի արդյունքները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել