Խաղաղության պայմանագիր կնքելու համար պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են. Արմեն Ռուստամյան
17:43 - 09 նոյեմբերի, 2022

Խաղաղության պայմանագիր կնքելու համար պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են. Արմեն Ռուստամյան

Այսօր ընդդիմությունը կազմակերպել էր քննարկում՝ «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով, որի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ռազմաքաղաքական հավասարակշռությունն այժմ խախտված է հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, և դրա պատճառով էլ խաղաղության պայմանագիր կնքելու համար պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են։

«Ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է Ռուսաստանի թուլացմամբ․ դուրս է եկել, Ուկրաինայով է զբաղված․ Ուկրաինայի խնդիրը Ռուսաստանի համար գերխնդիր է։ Մեր ամենակարևոր ռազմավարական դաշնակիցը էսօր իր խնդիրն ունի՝ ամրապնդելու իր ներկայությունը քարտեզի վրա։ Դրանից օգտվել են Թուրքիան, Ադրբեջանը։ Հավասարակշռությունը խախտված է հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, ուրեմն արդեն պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են։ Էս պայմաններում, երբ խոսում են մինչև տարվա վերջ․ պետք չի ես ծանոթանամ էդ պայմանագրին, եթե մինչև տարվա վերջ, որ եղավ, ռազմաքաղաքական իրավիճակը չի շտկվելու․ պարզ է, որ մեզ համար ոչ միայն վտանգավոր ա լինելու, այլ ամբողջությամբ մեր բոլոր երազանգների անդառնալի կորստի իրավիճակ»,-նշեց Ռուստամյանը։

Պատգամավորի խոսքով՝ մենք պետք է գտնենք այն երկրները, որոնց համար մեր կենսական զիջումները իրենց համար էլ են կենսական, և դրա ակնհայտ դրսևորումն Իրանն է։

«Ունենք մի շատ կարևոր հարց ևս․ խեղաթյուրված են հանրային ընկալումները մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ։ Անգամ եթե խոսում են իրենց ամենամեծ ձեռքբերումից, որ ժողովրդավարությունն է, լավ բացատրեցիք, թե ինչ ա մնացել էդ ժողովրդավարությունից․ ամենալավ օրինակը՝ իրենց իսկ սատարող հասարակական կազմակերպությունները հայտարարել են, որ գնում է պետության յուրացման գործընթաց․ մենք անգամ նման հստակ հայտարարություն չենք արել։ Պետության զավթման գործընթաց է գնում, և ինչ ժողովրդավարություն նման պայմաններում»,-ընդգծեց Ռուստամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել