ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը. Պեսկով |tert.am|
09:24 - 24 նոյեմբերի, 2022

ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը. Պեսկով |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման թեման շոշափվել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մասնակցել կարգավորմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս թեման շոշափվել է, միանգամայն անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական, դեռ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, կան որոշակի նրբերանգներ, բայց այս թեման օրակարգում է»,- լրագրողներին ասել է նա։

«Բայց Ռուսաստանն ինքը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ: Ռուսաստանի բոլոր առաջարկները ֆիքսվել են Երևանի և Բաքվի կողմից: Եվ մենք կշարունակենք մեր ծառայությունները մատուցել այնքանով, որքանով երկրները կարիքը կունենան այդ ծառայությունների»,- ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ ծառայությունները պահանջված են։

Պեսկովը հիշեցրել է, որ սահմանին իրավիճակի սրումից հետո լիազորված անձանց պատվիրակություն է ուղարկվել զեկույց կազմելու համար։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել