Իլհամ Ալիևը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
17:29 - 25 նոյեմբերի, 2022

Իլհամ Ալիևը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Trend»-ը։
 
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցային գործընթացի, սահմանների դելիմիտացիայի հարցով Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքների շուրջ», - նշվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել