ԱԺ-ն չընդունեց ընդդիմության ներկայացրած նախագիծը․ ՔՊ-ն քվեարկությանը չմասնակցեց
15:01 - 02 դեկտեմբերի, 2022

ԱԺ-ն չընդունեց ընդդիմության ներկայացրած նախագիծը․ ՔՊ-ն քվեարկությանը չմասնակցեց

ՀՀ ԱԺ-ն չընդունեց Ադրբեջանի խորհրդարանին պատասխանող հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր ընդդիմությունը: Կողմ քվեարկել էր 31 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ 

Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նախագահի որոշմամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես է եկել Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացնում է Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

Հայտարարության ընդունման համար, սակայն, ընդդիմությունը ՔՊ-ի հետ համաձայնության չի հասել։ «Մեզ մոտ գրված է պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից, իրենք առաջարկում են դա գրել ԼՂ հայության վրա հարձակում։ Երկրորդը այն է, որ ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված՝ իրենք կողմ չեն։ Այսինքն՝ այդ ձևակերպումները ջնջված են։ Երրորդը Շուշիի հռչակագրի դատապարտմանն իրենք դեմ են, այդ մասը հանել էին։ Եվ չորրորդը հանված էր Հայաստանի հանձնառությունը ինքնորոշման իրավունքի իրացման ու անվտանգության ապահովման մասով»,- նշեց «Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թևանյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանությամբ։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի, իսկ պատերազմից հետո «ականային տեռորի» մեջ»։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել