Մոսկվայում Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|
15:57 - 05 դեկտեմբերի, 2022

Մոսկվայում Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ հանդիպման կարևոր թեմաներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը:

«Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է խթանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանագրերին համապատասխան։ Մենք շահագրգռված ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընդհանուր առմամբ փոխվստահության ամրապնդմանը»,- ասել է Լավրովը: 

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին կարևորել է հանդիպման ընթացքում պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ռուսաստանի միջնորդական ջանքերի և եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ հարցերի քննարկումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել