Մի խուսափեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից. Արմեն Աշոտյանը կոչով դիմեց Ռուսաստանին
 |armenpress.am|
16:44 - 28 դեկտեմբերի, 2022

Մի խուսափեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից. Արմեն Աշոտյանը կոչով դիմեց Ռուսաստանին |armenpress.am|

armenpress.am: Այս ամենի մեջ Ադրբեջանն ունի գերակա մեղք, դա ֆիքսում ենք, երբ մենք խոսում ենք Նիկոլի դեմ, Նիկոլի դեմ ցույց ենք անում, մենք դրանով ասում ենք՝ դու ջանք չես գործադրում Ադրբեջանի դեմն առնելու համար, դու նպաստում են նրան, որ Ադրբեջանը խրվի էնքան, ինչքան կարա։ Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հիմա դուք ինձ կարո՞ղ եք բացատրել՝ Ռուսաստանի հետ էս վերջին դեմարշներից մենք ինչ շահեցինք որպես պետություն։ Ես սա ասել եմ, որ եթե հույսերը ֆրանսիական զորքերն են, ապա Ֆրանսիան իր վերջին միջազգային կոնտինգենտը հանել է արտասահմանից 10 օր առաջ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից։ Չի ուղարկելու էդ երկիրը զորք, չունի ինքը իր պետական գերակայության անվտանգության ռազմավարության մեջ նույնիսկ իդեա Հարավային Կովկաս զորք ուղարկելու․ Մերձավոր Արեւելք ունի»,-ասաց Աշոտյանը։

Նա կոչով դիմեց Ռուսաստանի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ:

«Հարգելի՛ ռուս գործընկերներ, մի խուսափեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։ Գուցե, այս խնդիրը խանգարում է ձեզ առաջ քաշել գլոբալ աշխարհում Ռուսաստանի դերի վերաբերյալ ձեր նոր նարատիվը, բայց մի խուսափեք այս խնդրից, այն գոյություն ունի: Մի ստեղծեք նոր նարատիվներ՝ հաշվի չառնելով իրական իրավիճակը այս տարածաշրջանում, որը կենսական նշանակություն ունի, այո, նաև Ռուսաստանի Դաշնության համար, քանի որ կա աշխարհաքաղաքական պարադոքս ՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ։ Ռուսաստանի դերը Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Հեռավոր Արևելքում մեծացել է: Ռուսաստանը իսկապես այնտեղ գլոբալ դեր ունի: Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերն աղետալիորեն ընկնում է  և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Միջին Ասիայում, և՛ Հարավային Կովկասում»,- տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Աշոտյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել