Այս պահին Երեւան է հասել 60 «Ժոնգ տոնգ» եւ 20 MAN ավտոբուսներ. այսօր եւս 30 «Ժոնգ տոնգ» է ժամանելու
 |news.am|
12:22 - 09 հունվարի, 2023

Այս պահին Երեւան է հասել 60 «Ժոնգ տոնգ» եւ 20 MAN ավտոբուսներ. այսօր եւս 30 «Ժոնգ տոնգ» է ժամանելու |news.am|

news.am: Այս պահի դրությամբ ունենք նոր ժամանած 60 «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներ եւ 20 միավոր MAN մակնիշի ավտոբուսներ, այսօր ակնկալում ենք եւս 30 «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսների ժամանում: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք պահեստամասերի հարցը լուծվել է, ինչին տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ պահեստամասերը դուրս են եկել, արդեն հատում է սահմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել