ՊՆ N զորամասի թիկունքի պետ Գ.Ա.-ն ձերբակալվել է։ Այս մասին հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նա այլ մանրամասներ չասաց՝ իր խոսքով, ելնելով նախաքննության ընթացքից։
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ որոշվել է զինվորների կացարանի հրդեհի գործով հանրային քրեական հետապնդում հարուցել ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ Քրօրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ըստ դատախազության՝ նա իր պարտականությունները չի կատարել՝ այդ թվում նաև հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։
Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
comment.count (0)