2023 թվականին Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը
 |1lurer.am|
19:17 - 01 փետրվարի, 2023

2023 թվականին Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:

Բրյունետի «Գիշեր», Smoke Break, «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը կարևորել է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ և տաղանդավոր արտիստներին վստահելը:

Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նախորդ տարի «Եվրատեսիլ» նորահայտ արտիստի ուղարկելու փորձն արդարացվել է. մինչև օրս մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել:

Նա հույս է հայտնել, որ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին: Արդեն սկսել են աշխատել երգի և տեսահոլովակի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել