Գիշերը Երևանում դանակահարել են Աղբահանության և սանիտարական մաքրում հիմնարկի երկու աշխատակցի
12:10 - 02 փետրվարի, 2023

Գիշերը Երևանում դանակահարել են Աղբահանության և սանիտարական մաքրում հիմնարկի երկու աշխատակցի

Գիշերը Երևանում դանակահարել են Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում հիմնարկի երկու աշխատակցի:

Հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանկույանը  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ դանակահարված անձիք եղել են վարորդը և բանվորը, որոնք գիշերային ժամին աղբահանության աշխատանքներ են իրականացրել Երևանի Ավան-Առինջ Տաշքենդի փողոցի 2/8 հասցեում։

«Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 22։00-ին, վեճ է առաջացել, որի ընթացքում դանակահարել է նրանց։ Դեռ չգիտենք՝ ինչից է առաջացել վեճը։ Ոստիկանությունն արդեն պարզել է, թե ով է եղել այդ անձը, բայց դեռ չեն ձերբակալել։ Ասում են՝ հոգեկան առողջական խնդիր ունի»,- մանարամասնեց Մանուկյանը։

Վիրավորներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Աղբահանությանը բանվորը, ըստ Մանուկյանի, վնասվածքն ստացել է կրծքավանդակի շրջանում, նրան վիրահատել են, սակայն դեռ հիվանդասենյակ չեն տեղափոխել: Վարորդի վնասվածքը եղել է ավելի թեթև՝ հետույքի հատվածում, առաջին բուժօգություն ստանալուց հետո նա դուրս է գրվել։ 

Իսկ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու աշխատակիցներին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167–րդ հոդվածի 2–րդ մասի 8–րդ կետի հատկանիշներով (մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։ 

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Օպերատիվ տվյալներ կան, թե ով կարող էր լինել երկու քաղաքացիներին դանակահարողը, ոստիկանությանը հանձնարարություն է տրված հայտնաբերել հանցագործությունը կատարած անձին ու ներկայացնել վարույթն իրականացնող մարմին»,– նշեց Գոռ Աբրահամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել