Բլինքենի նոր խորհրդականը ներկայացնելու է ԱՄՆ-ն ՄԽ համանախագահության ձևաչափում. Պետդեպ
 |armeniasputnik.am|
12:42 - 02 փետրվարի, 2023

Բլինքենի նոր խորհրդականը ներկայացնելու է ԱՄՆ-ն ՄԽ համանախագահության ձևաչափում. Պետդեպ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նոր ավագ խորհրդական Լուիս Բոնոն ներկայացնելու է ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ինչպես իր նախորդները։ Ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանտ Պատելը` անդրադառնալով Բոնոյի նշանակմանը։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի կայքից։

«Էնթոնի Բլինքենը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ` սա մի բան է, ինչը շարունակելու ենք անել։ Ինչ վերաբերում է պարոն Բոնոյին, ապա նա առաջնորդելու է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ուղղությամբ ԱՄՆ ներգրավվածությունը։ Սա Բայդենի վարչակազմի համար մշտական առաջնահերթություն է»,-ասել է Պատելը։

Նրա խոսքով` Բոնոն պետքարտուղարությունում ավագ ղեկավար է, որը զգալի փորձ ունի բարդ հարցերի շուրջ աշխատելու: Բացի այդ, ըստ Պատելի, Բոնոն վայելում է Բլինքենի և դեպարտամենտի անձնական վստահությունն այս նոր դերը ստանձնելու հարցում։

Նշենք, որ նախկինում Բոնոն եղել է ՄԱԳԱՏԷ-ում և ՄԱԿ-ի կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար Վիեննայում, ինչպես նաև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի և պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել